00:00:00

Ոստիկանները բերման են ենթարկել Սանասարյանին տեղափոխող մեքենայի վարորդին

16:26, 21 ապրիլ 2018

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ավտոերթ են սկսել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։Ոստիկանները կանգնեցրել են մեքենաները եւ խոչընդոտել երթի անցկացումը։ Դավիթ Սանասարյանը բանակցում է ոստիկանների հետ, ապա լրագրողներին հայտնել, որ երթը անելու են փողոցի մի հատվածում։ Նա նաեւ նշել է, թե ոստիկանները կեղծիք են անում, իբր իրենք փակել են ճանապարհը, մինչեւ իրենք ընդամենը երթ էին անում, իսկ փողոցը փակված չի եղել։ Ոստիկանները բերման են ենթարկել Սանասարյանին տեղափոխող մեքենայի վարորդին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր