00:00:00

Եթե ինձ տանեն, ձերբակալեն... Փաշինյանի կոչը

16:13, 21 ապրիլ 2018

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «#ԻմՔայլը» շարժումը շարունակում է փակ պահել Երևանի մի շարք փողոցնր։ Այս պահին շարժումը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Նոր Նորքի 6-րդ զանգվածում է։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց բացել փողոցը, մայթերով անցկացնել իրենց երթը, եթե ոչ, ապա ստիպված կլինեն դիմել գործողությունների, անգամ՝ հեռացնել նաև պատգամավոր Փաշինյանին։ «Եթե ինձ տանեն, ձերբակալեն, կալանավորեն կամ բերման ենթարկեն, ես Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գան ու փակեն բոլոր ճանապարհները, շրջափակեն ոստիկանական բոլոր բաժինները, պետական կառավարման բոլոր շենքերը», - լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ արեց նաև դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի ու գալ իրեն ազատելու, եթե իրեն ձերբակալեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր