00:00:00

Փաշինյանը կոչ է անում հավաքվել Նորքի 6-րդ զանգվածում. լարված իրավիճակ

15:36, 21 ապրիլ 2018

Երեւանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում ոստիկանները թույլ չեն տալիս «Իմ քայլը» նախաձեռնության երթի անդամներին փակել փողոցը։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել տարածքում, արգելում է ցուցարարների շարժը երթեւեկելի գոտով։ Փաշինյանը փորձել է  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցել, որ ոստիկանները բացեն փողոցը, սակայն ոստիկանները հրաժարվում են։ Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին կոչ է արել հավաքվել իր մոտ։ Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարների։ Իրավիճակը լարված է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր