00:00:00

2021-ի բյուջեով՝ ԿԳՄՍՆ-ի համար նախատեսված է հատկացնել 177.6 մլրդ դրամ, Հանրային հեռարձակողի խորհրդին՝ 7 մլրդ 51 մլն դրամ, ՀՌՀ-ին՝ 313 մլն դրամ. Ատոմ Ջանջուղազյան

19:15, 09 նոյեմբեր 2020 Տնտեսություն

2021 թվականի բյուջեի նախագծով 10 տոկոս աճ է ենթադրվում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում հատկացումների համար: Հատկացումների ցուցանիշը 177.6 մլրդ դրամ է՝ շուրջ 16.6 մլրդ դրամով ավելի, քան 2019 թվականի ծրագրային ցուցանիշն էր: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նաև հայտնեց, որ 2021 թվականի բյուջեի նախագծով Հանրային հեռարձակողի խորհրդի ծրագրերի ֆինանսավորման նպատակով 7 մլրդ 51 մլն դրամ է նախատեսված, ինչը 2020 թվականի հաստատված բյուջեից փոքր է: «Փոքր լինելը բացատրվում է նրանով, որ ավարտվել է մինչ այդ ստանձնած վարկային պարտավորության սպասարկումը, ինչով պայմանավորված՝ այդ չափով նվազացվել է խորհրդի բյուջեն»,-ասաց նա: Նախարարի տեղեկացմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի համար բյուջեով նախատեսվել է 313 մլն դրամ. «Համեստ ցուցանիշ է, ինչը հանձնաժողովի աշխատակազմի պահպանման համար նախատեսված ֆինանսական միջոցների արտացոլումն է»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր