Անհայտ անձինք՝ ջարդել են մեր շարժման մի շարք մասնակիցների ավտոմեքենաները։Գաղափար ունեմ՝ ջարդված ավտոմեքենաներով ավտոերթ անել՝ արժանի հակահարված տալու համար։ Եթե գաղափարն ընդունելի է, առաջիկա ուղիղ եթերներում կոնկրետ ժամ եւ տեղ կառաջարկեմ»։Սոցցանցերում հրապարակվել են հարձակման ենթարկված մի շարք ավտոմեքենաների լուսանկարներ:Օգտատեր Արսեն Սուլթանյանը Ֆեյսբուքում գրել է. «Երեկ գիշերը 00.00 կողմերը ավանում՝ Ծարավ Աղբյուր փողոցի վրա, Աճառյան խաչմերուկի մոտ, 15 հոգով մահակներով հարձակվել են մեր հարևանի մեքենայի վրա, որն աշխատանքից էր վերադառնում տուն։ Հարևանն էլ «երիտասարդ մասնագետներին մատչելի բնակարաններ» ծրագրով բնակարան գնած և այդ թաղամասում բնակվող է։ Վերջում ասել են «վերջ էլ սիգնալ տալու բան չունես»: