00:00:00

Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ չի կարող լինել. Էկոնոմիկայի նախարար

16:05, 06 նոյեմբեր 2020 Տնտեսություն

Որևէ սեգմենտում չի կարող լինել գնաճ՝ այդ սեգմենտում մինչ այժմ թուրքական ծագում ունեցող ներմուծված ապրանքների փոքր տեսակարար կշռի պատճառով, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Գնաճ չի կարող լինել մեկ պարզ պատճառով, մեր գնահատականները վկայում են, որ այն վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլար արժեքը չեն գերազանցում։ Մենք 5 մլրդը գերազանցող ներմուծումներ ունենք։ Եթե դիտարկենք յուրաքանչյուր ապրանքային սեգմենտ և դիտարկենք նույնիսկ այդ 50 մլնի մեջ որ ապրանքներն են շուկայում, կտեսնենք, որ դրանք աննշան տեսակարար կշիռ ունեն։ Հետևաբար, մեկ փոքր քանակություն, եթե փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ, շուկայական հավասարակշիռ գնի վրա ազդել չի կարող», - ասաց նախարարը։ Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի դեպքում, նախարարի խոսքով, փոխարինումներ կլինեն։ Ինչ վերաբերում է ցիտրուսային մրգերին, նախարարն ասաց.
«Կբերվեն Իրանից, Եգիպտոսից, Թունիսից, բազմաթիվ տեղերից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր