00:00:00

Գալիք տարվա բյուջեով Շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսված է հատկացնել 8 միլիարդ 840 միլիոն դրամ

15:26, 06 նոյեմբեր 2020 Տնտեսություն

Գալիք տարվա բյուջեով Շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսված է հատկացնել 8 միլիարդ 840 միլիոն դրամ, բյուջե 2021-ի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը: Նա հավելեց, որ հաջորդ տարի գերատեսչությունը նախատեսում է հատկացվող գումարների շրջանակում իրականացնել 6 ծրագիր և 25 միջոցառում: Անդրադառնալով դրանցից մեկին՝ Սևանա լճի խնդիրներին, բանախոսը շեշտեց՝ լճի մակարդակի բարձրացման հարցն ամրագրված է մի շարք օրենքերով, և դա որդեգրված քաղաքականություն է: «Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է ջրի ամենաքիչ բացթողումներն ունենալ: Մենք, այսպիսով, լուծում ենք ջրային ռեսուրսների պատշաճ կառավարման խնդիրը: Ինչ վերաբերում է անտառտնկարկների մաքրման հարցին, ապա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Այս ուղղությամբ պետք է մեծ աշխատանք իրականացվի: Խնդիր է նաև Սևանա լճի ափի ենթակառուցվածքների հարցը: Որոշ հատվածներում մի քանի մետր է մնում, որ դրանք մոտենան մայրուղուն», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր