00:00:00

2021-ին գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ֆինանսական աջակցությունը կկազմի մոտ 31.2 մլրդ դրամ. Էկոնոմիկայի նախարար

15:21, 06 նոյեմբեր 2020 Տնտեսություն

2020 թվականն առանձնահատուկ էր նրանով, որ ունեցել ենք չսպասված երկու ցնցում, որոնք ազդել են տնտեսության բոլոր ոլորտների, բնականաբար, նաև գյուղատնտեսության վրա, ԱԺ-ում 2021 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Համավարակն աննախադեպ վնասներ պատճառեց տնտեսության բազմաթիվ ուղղություններին, ապա՝ ռազմական դրությունը», - ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ գարնանն արդեն, երբ պարզ է եղել, որ համավարակն ազդելու է տնտեսության վրա, վերանայել են գյուղատնտեսության ոլորտում անելիքները։
«Հասկանալի էր, որ պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերենք տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել։ 2021 թվականին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ֆինանսական աջակցությունը կկազմի մոտ 31.2 մլրդ դրամ, ինչը որոշ չափով բարձր է, քան 2020 թ. ցուցաբերվող աջակցության ընդհանուր ծավալը», - ներկայացրեց նախարարը։ Նպատակն, ըստ Խաչատրյանի, գյուղատնտեսության բնագավառում արտադրողականության և մրցունակության բարձրացումն է։ «Ծրագրերը, որ իրականացնում ենք, հենց այդ խնդիրների լուծմանն են ուղղված», - ասաց նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր