00:00:00

Պարգևավճարները համարժեք վարձատրություն ապահովելու միջոցներ են ու դրանք պետք է լինեն. ՊԵԿ նախագահ

16:40, 03 նոյեմբեր 2020 Տնտեսություն

Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը, այդ հարցապնդումները, եթե նպատակ են հետապնդում վերացնել այդ պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2021 թվականի պետական բյուջեով ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը որքան է կազմում: «Դրա վերաբերյալ բազմիցս բացատրություններ եղել են, դրանք համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են և պարգևավճարները պետք է լինեն: Ծրագրով նախատեսված է չափը, այս պահին դժվարանում եմ ասել»,- ասաց Հովհաննիսյանը: Դիտարկմանը՝ հանրային պահանջ կա, որ այս օրերին բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց պարգևավճարները փոխանցեն զինվորների ապահովության հիմնադրմին կամ համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից ՊԵԿ աշխատակիցները այս մասով շատ ակտիվ են եղել, գումարներ են բազմիցս հավաքագրվել և փոխանցվել համահայկական հիմնադրամին և զինվորների ապահովության հիմնադրամին, այս պահին մոտ 530 մլն դրամ է արդեն փոխանցվել և բնականաբար բոլոր աշխատակիցները մասնակցություն են ունեցել այս գործընթացին»: Ճշտող հարցին էլ հրաժարվե՞լ են պարգևավճարներից,  թե շարունակվել են տրվել, ասաց, որ նախորդ ամիս չեն հրաժարվել, դրանք տրվել են և հավաքվել ու ուղղվել են ըստ նպատակի, իսկ հոկտեմբերին պարգևավճարներ նախատեսված չեն: Հարցին էլ՝ միայն հոկտեմբերին նախատեսված չէ, մնացած ամիսներին չե՞ն հրաժարվել, արձագանքեց. «Չէ, ինչո՞ւ պետք է հրաժարվեինք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր