00:00:00

Ինչի հաշվին են գեներացվելու նախատեսվածից 40 մլրդ-ով ավել հարկային եկամուտները․ պարզաբանում է ՊԵԿ նախագահը

16:36, 03 նոյեմբեր 2020 Տնտեսություն

2020թ․-ին հարկային եկամուտները գերազանցելու են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամը, ինչը «ՀՀ 2020 թ․-ի բյուջեի մասին» օրենքով նախատեսվածից 40 միլիարդով ավել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ «ՀՀ 2020-ի բյուջեի մասին» օրենքով նախատեսված է 1 տրիլիոն 320, 5 միլիարդ դրամ, սակայն մեր կանխատեսումներով այն կարող է կազմել 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ և հնարավոր է մի փոքր ավելի, ինչը բավականին լավ ցուցանիշ է։ Համավարակի ազդեցության և պատերազմական գործողությունների արդյունքում սպասումները մի փոքր ավելի վատն էին, բայց մեր բիզնեսը կարողացավ իր տեղը գտնել, ինչը մեր տնտեսության մեջ դրական երևույթ է, քանի որ մենք կարող ենք ասել, որ տնտեսության մակրոտնտեսության վիճակը կայուն է, որը հնարավորություն է տալիս ապահովել տնտեսության մինիմում մակարդակ, ինչից էլ գեներացվում են հարկերը»,- ասաց ՊԵԿ նախագահը։ Ըստ նրա՝ տնտեսության մյուս ճյուղերի հարաբերական կայունության ապահովմամբ  հնարավոր է եղել գեներացնել հարկային պարտավորությունները ու կատարողականը։ «2020թ․-ի տասը ամիսների հարկային եկամուտների հավաքագրումնը արդեն կազմել է 1 տրիլիոն 134, 8 միլիարդ դրամ, որից 1 տրիլիոն 19 միլիրադ դրամը զուտ հարկային եկամուտներն են, 228 միլիարդ դրամը դրանք մաքսային գծով վճարներն են, հարկ վճարողներին վերադարձված գումարը կազմում է 112, 3 միլիարդ դրամ, ինչը տարվա ընթացքում դրական ցուցանիշ է։ 2019թ․-ի տարբերությունը այս տարվա 10 ամիսների համեմատությամբ  կազմում է 61 միլիարդ դրամ, այս բացասական տարբերությունը մտահոգիչ է այն տեսանկյունից, որ 2019թ․-ի ընթացքում տրանսպորտային միջոցների մեծածավալ ներմուծման արդյունքում մաքսային վճարներն ավելի շատ են կազմել, քան 2020թ․-ին»,- նշեց նա։ Թե  տնտեսության ո՞ր ճյուղերի կայունության ապահովման շնորհիվ է եղել գեներացնել հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահը թվարկեց՝ արդյունաբերությունը, հանքարդյուանբերությունը, մանրածախ առևտուրը։ ՊԵԿ նախգահը հավելեց, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կարգապահության մակարդակն ավելի բարձր է, քան շրջանառության հարկ վճարողներինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր