00:00:00

Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումը ուղարկվել է Ոստիկանություն

20:52, 20 ապրիլ 2018 Իրավական

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում մի խումբ անձանց միջև ծեծկռտուքի և դրա ընթացքում lragir.am տեղեկատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ բռնություն կիրառելու միջոցով մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ lragir.am-ի հրապարակումը ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում մի խումբ անձանց միջև ծեծկռտուքի և դրա ընթացքում lragir.am տեղեկատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ բռնություն կիրառելու միջոցով մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ lragir.am-ի հրապարակումը, ինչպես նաև Այվազովսկու փողոցում անչափահաս ցուցարարներին քաղաքացիական հագուստով անձանց կողմից մահակով ծեծի ենթարկելու վերաբերյալ hrapарak.am-ի հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և միջադեպերի մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- նշել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր