00:00:00

Պուտինը և Թրամփը ռազմական դիմակայություն թույլ չեն տա. Լավրով

03:57, 21 ապրիլ 2018 Աշխարհ

Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ երկու երկրների զինվորականները 100 տոկոսով թույլ չեն տա ռազմական դիմակայություն: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Նրանք, այնուամենայնիվ, ղեկավարներ են, որոնք ընտրվել են իրենց ժողովուրդների կողմից, նրանք այդ ժողովուրդների առջեւ պատասխանատու են խաղաղության եւ հանգստության համար»,-ասել է Լավրովը: Նախարարը նաեւ նշել է, որ Պենտագոնը հասկանում է այն գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող էին ուղղակի ռազմական բախում հրահրել երկու երկրների միջեւ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր