00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին փորձել է արգելված իր փոխանցել

19:22, 20 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 19-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ կանխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն հետազոտման նպատակով տեղափոխված կալանավորված անձ Կ.Ս.-ին քաղաքացի Վ.Դ.-ի կողմից արգելված իր փոխանցելու փորձը: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Խուզարկությամբ տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է «B 8» գրառմամբ երկու դեղահաբ՝ յուրաքանչյուրը 0.38 գրամ քաշով: Ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր