00:00:00

Իրանի ԱԳ փոխնախարարը կժամանի Երևան. նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա

15:22, 27 հոկտեմբեր 2020

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան.  նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով: Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն: Հոկտեմբերի 27-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս արագչին այցելել է երկրի հյուսիս-արևմտյան Արդեբիլ շրջանի Փարսաբադ Մոգան օդանավակայան՝ ԼՂ հակամարտության գոտուն սահմանակից տարածքները ստուգելու համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր