00:00:00

Վազգեն Մանուկյանը ձերբակալվե ՞լ է

13:31, 27 հոկտեմբեր 2020 Իրավական

Freenews.am-ի տեղեկություններով ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Հանրային խորհրդի  նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը : Լուրը փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, որտեղից խոստացան ավելի ուշ պատասխանել: Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասված էր. «Հայրենակիցնե՛ր, Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։ Ի՞նչ է պետք անել։ 1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։ 2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»: Նշենք, որ ռազմական դրության ժամանակ օրենքով արգելվում են նմանօրինակ հայտարարությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր