00:00:00

Երեք մեծ բեռնատարներ փակել են Հալաբյան-Կիեւյանի կամուրջ հատվածը. Փաշինյանը գրկեց վարորդին

18:31, 20 ապրիլ 2018

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել են Կիեւյան կամրջին: Այստեղ երեք խոշոր բեռնատարներ փակել են Հալաբյան-Կիեւյան կամուրջ ճանապարհը՝ հայտարարելով, թե մեքենաները փչացել են: Նիկոլ Փաշինյանը մոտեցավ բեռնատարներից մեկի վարորդին եւ ողջագուրվեց նրա հետ: Վարորդները միացան երթին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բեռնատարների վարորդներին ասաց, որ լավ բան չեն անում: Այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով: Նշենք, որ առավոտից փակվել-բացվել են մասնավորապես, Գյուլբենկյան փողոցը, Կոմիտասի պողոտան, Մաշտոցի պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Եղվարդի մայրուղին, Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Ազատուիթյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Երեւան-Աբովյան ճանապարհը, Վարդանանց փողոցը, կորյուն փողոցը, Պուշկին փողոցը եւ այլն: Ժամը 11-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 107-ի, նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին, որին ավելի ուշ ազատ են արձակել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր