00:00:00

Կինը դուրս էր եկել ընդմիջման. նրան փորձեցին բերման ենթարկել

17:57, 20 ապրիլ 2018

Քիչ առաջ Տերյան- Կորյուն փողոցների խաչմերուկում հերթական անգամ բերման ենթարկվեցին քաղաքացիներ: Կարմիր բերետավորները քաշքշելով բերման ենթարկեցին քաղաքացիներին: Նրանք բռնություն էին կիրառում կանանց նկատմամբ: Մի կին երկար ժամանակ դիմադրեց, եւ նրան բաց թողեցին: Տվյալ կինը հայտնեց, որ ցույցին չէր մասնակցում, այլ պարզապես դուրս էր եկել ընդմիջման, եւ իրեն փորձում էին բերմա ենթարկել: Նշենք, որ երբ կարմիր բերետավորները փորձում էին տվյալ կնոջը բերման ենթարկել, նրանց մոտեցավ մեկ այլ ոստիկան, ով կնոջը դուրս հանեց ոստիկանական մեքենայից եւ առաջարկեց տուն գնալ: Ներկայացնում ենք նաեւ տվյալ ոստիկանի լուսանկարը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր