00:00:00

Դատապարտում են լրագրողի նկատմամբ բռնությունը և վերջինիս աշխատանքին խոչընդոտելը

17:41, 20 ապրիլ 2018 Իրավական

2018 թվականի ապրիլի 20-ին առավոտյան 11:30-ի սահմաններում Աբովյան-Երևան մայրուղում ոստիկանության բարձրաստիճան սպան (գնդապետ) մի քանի անգամ հարվածեց լրագրողին և ուժով բերման ենթարկեց նրան։ Լրագրողը ներկայացել էր և ցույց տվել իր լրագրողական բեյջը։

Հիշեցնենք, որ բռնության ենթարկված լրագրողը Տիրայր Մուրադյանն է, ով երեկ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ենթարկվել էր ծեծի։

Բռնության փաստը արձանագրվել է ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերով։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության աշխատակցի կողմից լրագրողին բնության ենթարկելը և կոչ անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը ինչպես նաև վերջինիս հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրելը պատժվում է քրեական օրենսգրքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր