Վաղ առավոտից իրավիճակը Երեւանում լարված է: Քաղաքի տարբեր հատվածներից շարունակում են բերման ենթարկվել մեծ թվով քաղաքացիներ: Ի դեպ քաղաքացիներին ոստիկանության բաժիններ են ենթարկում ոչ թե ոստիկանական մեքենաներով, այլ՝ հասարակական տրանսպորտով: Քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացում առավել ակտիվ են քաղաքացիական համազգեստով անձինք: Այս առնչությամբ Ոստիկանությունն արդեն իսկ պարզաբանում ներկայացրել է:
Քաղաքացիներին բերման են ենթարկում հասարակական տրանսպորտով: Ո՞ր օրենքով է դա կարգավորվում, եւ ինչու՞ քաղաքապետարանը չի միջամտում: Irakanum.am-ը պարզաբանում ստացավ քաղաքապետարանի լրատվական ծառայութունից: Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտնեց, թե տվյալ ընկերությունները մասնավոր ընկերություներ են, որոնք օրենքով սահմանված կարգով մասնակցել են տվյալ երթուղին սպասարման մրցույթներին եւ ըստ այդմ՝ իրականցնում: «Հիմա Ձեր նշած հարցի վերաբերյալ նշեմ, որ կարող եք դիմել մասնավոր ընկերությանը»,- ասաց Գեւորգյանը, հավելելով, որ տվյալ տրանսպորտային միջոցների այլ կերպ տնօրինման հետ քաղաքապետարանը կապ չունի:
Հարկ է նշել, որ երթուղիները սպասարկում են հիմնականում իշխանության մերձակա շրջապատի անձինք:
Irakanum.am