00:00:00

Հայաստանին համակարգչային տոմոգրաֆայի սարք է նվիրաբերվել. ԱՆ

19:30, 24 հոկտեմբեր 2020

Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ: Առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆիայի սարք է նվիրաբերվել: Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում նաև արցախյան պատերազմի վիրավորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին:
Նշենք, որ սարքը կծառայի նաև տարածաշրջանի բնակչութանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր