00:00:00

«Վերելք» ներկայացման ողջ հասութը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին. ԿԳՄՍՆ

17:50, 24 հոկտեմբեր 2020

Վերելք» ներկայացման ողջ հասութը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18։00-ին կներկայացնի Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Վ. Պետրոսյանի «Վերելք» ներկայացումը: -Գլխավոր դերում՝ Վարդան Պետրոսյան, բեմադրող ռեժիսոր՝ Անի Համել։ Այն ուժի, ամրության ու լինելիության մի հզոր կոչ է, որը միասնական է պահում թիկունքը։ «Վերելքով» կարող է մաքրվել մարդկային հոգին և միտքը։ -Ներկայացումը հանդիսատեսի դատին է հանձնվել հոկտեմբերի 23-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում: Հոկտեմբերի 26-ին և 27-ին, ժամը 19։00-ին այն կներկայացվի նաև Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ներկայացումների ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր