00:00:00

Որդուս պոկել, սրտիցս հանել ու հայրենիքիս նվեր եմ տվել. որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել. Զոհվածի մոր գրառումը

17:48, 24 հոկտեմբեր 2020

«Ես՝ Աստղիկ Հովհաննիսյանս՝ Հայկ Սահակյանի որդեկորույս մայրս, Դիմում եմ Ձե՛զ: Ձե՛զ՝ Մայրե՛ր Հայոց՝ Առյուծածին, Հայրե՛ր Հայոց՝ Առյուծածին: Ոսոխը նորից մեր դուռն է թակել: Ոսոխը նորից դավեր է նյութում: Ոսոխը նորից կոչնակն է զարկել՝ կա՛մ պիտի լինենք, կա՛մ կորչենք անհետ: Ա՛րդ, Ձեզ եմ դիմում կոչով մայրական՝ մենք պիտի՛ լինենք, ու պիտի լինե՛նք կուռ ու անկոտրում, առավե՛լ հպարտ, առավե՛լ ուժգին, հուժկու և սաստիկ: Ունե՞նք մենք այլ ելք, եթե մեր այս հողը՝ արյամբ ժառանգված ու արյուն դարձած մեր այս օջախը, պահում ենք արյամբ մեր կորյունների: Մենք պիտի՛ լինենք, զի որդուս պոկել, սրտիցս հանել ու հայրենիքիս նվեր եմ տվել: Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել: Իմ վիշտը խորն է, բայց ի՛մը չէ միայն՝ քոնն է իմ վիշտը ու բոլորինս: Վիշտն իմ դարձել է մի վիշտ հայրենյաց: Ու բա՛վ է: Նոր եղե՞ռն՝ է՛լ չի լինելու: Այրվող ցորյաննե՞ր՝ է՛լ չեն լինելու: Արնացած գետե՞ր՝ է՛լ չեն լինելու: Ընկած տաճարնե՞ր՝ ո՛չ, չե՛ն լինելու: Մեր Որդվոց կյանքով մեր նոր Արևը նորից կվառվի ալ վառմամբ հրկեզ՝ կյանքով Նաիրյան: Էլ ո՛չ մի զիջում: #հաղթել ենք»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր