00:00:00

Սերժ Սարգսյանի նկարի տեղը և մեխը կար, բայց նկարը չկար. Նիկոլ Փաշինյանի որդին ազատ արձակվեց

16:45, 20 ապրիլ 2018

Քիչ առաջ ոստիկանության կենտրոնի բաժնից ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, հայտնում է Armtimes.com-ը: Մեր զրույցում նա նշեց, որ իրեն բերման են ենթարել Ամիրյան փողոցը փակելու համար: Նաեւ տեղեկացրեց, որ իրեն փողոցից մայթ տեղափոխելուց հետո ոստիկանները ստացել են ինչ-որ զանգ եւ դրանից հետո բերման ենթարկել: Աշոտ Փաշինայնը նշեց, որ այս անգամ բռնության չի ենթարկվել: Նա նաեւ մի զավեշտալի դեպք պատմեց, որ ոստիկանության այն սենյակում, որտեղ ինքն է եղել, Սերժ Սարգսյանի լուսանկարը հանված է եղել: Նա նշեց, որ լուսանկարի տեղը եւ մեխը կար, բայց լուսանկարը չկար: Աշոտ Փաշինյանը քիչ առաջ ազատ արձակված Դավիթ Սանասարյանի հետ գնաց բողոքի ցույցերին մասնակցելու: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր