00:00:00

Ահազանգ բերման ենթարկված անձանց հարցաքննությունների ոչ իրավաչափության վերաբերյալ

16:33, 20 ապրիլ 2018

«Իրավապաշտպանների միասնական թեժ գծի» փաստաբաններն ահազանգում են խաղաղ հավաքների մասնակիցներին անօրինական բերման ենթարկելու, սահմանված ժամկետից երկար անազատության մեջ պահելու և Հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 16-ին հարուցված թիվ 13199318 քրեական գործով որպես վկա ապօրինի կերպով հարցաքննվելու մասին։ Բերման ենթարկված անձանց մեծ մասը ոստիկանության բաժիններում «ձեռք են բերում» վկայի կարգավիճակ առանց ծանուցման և հարցաքննվում են վերոնշյալ գործի շրջանակում, մինչդեռ տվյալ գործով երբևէ ծանուցված չեն եղել ներկայանալու և ցուցմունք տալու մասին։ Ավելին, վկաները հարցաքննվում են նաև ապրիլի 17-18-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, մինչդեռ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ապրիլի 13-16-ը ընկած դեպքերի հիման վրա։ Բացի այդ, հարցաքննությունն իրականացվում է նախապես կազմված միասնական հարցաշարի հիման վրա, որտեղ քննիչները հանդես են գալիս որպես «հարցազրուցավար»՝ տեղյակ չլինելով գործի փաստական հանգամանքներից։ Պահանջում ենք քննչական մարմիններից ապահովել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերը։ «Իրավապաշտպանների միասնական թեժ գիծ»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր