00:00:00

Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները ծեծել են երիտասարդ աղջկա

16:04, 20 ապրիլ 2018

«Մենք ասում էինք, ինչի եք տանում, իրանք էլ չգիտեյին ինչի են տանում: Մենք փողոցը բացել էինք, սակայն նրանք բերման ենթարկեցին, իրենց խնդիրն էր մեզ մեկուսացնել»: Քիչ առաջ Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, ում առավոտյան Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկել: Սանասարյանը հայտնեց, որ երիտասարդ աղջկան ծեծել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները: Երիտասարդ աղջիկը մոտեցել եւ այդ մասին հայտնել է ոստիկաններին, սակայն փոխարենը կանխեն եւ օգնություն ցուցաբերեն բերման են ենթարկել: Դավիթ Սանասարյանը նշեց, որ ոստիկանության բաժնում ստուգել է, կախված է արդյո՞ք Սերժ Սարգսյանի լուսանկարը, թե ոչ: Պարզել է, որ չկա: «Չգիտեմ քաղաքացիներն են իջացրել, թե ոստիկանները: Դա ամենակարեւորներից մեկն էր: Բոլորը իրենց լավ էին զգում: Ես կարող եմ ասել, որ ոստիկանները մեզ սիրում են»,- ասաց Սանասարյանը: Նա նշեց, որ ոստիկանության բաժնում նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվել: Ի դեպ բերման ենթարկված քաղաքացիներին են այցելել ՀՀԿ-ական պատգամավորներ: Սանասարյանը նշեց, որ եկել՝ ողջունել են իրենց: Սակայն Սանասարյանը շեշտեց, որ ՀՀԿ-ական պատգամավորներին սպասում է ոչ թե ոստիկանության բաժնում, այլ՝ հրապարակում, որպեսզի միանան իրենց եւ Սերժ Սարգսյանը մնա միայնակ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր