00:00:00

«Անտարբեր չենք կարող մնալ». Արամ Ա կաթողիկոսը այսօր ժամանում է Հայաստան

15:36, 20 ապրիլ 2018

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան, մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանը։ Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։ «Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է: Հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ: Անտարբեր չենք կարող մնալ Երեւանի փողոցներում պարզված տեսարանների եւ երեւույթների նկատմամբ»,- Հայաստան այցից առաջ օդանավակայանում ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր