Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևան-Աբովյան մայրուղին 30 րոպե փակ է եղել Պտղնի գյուղի բնակիչների կողմից:
Այնտեղ կուտակված են ոստիկանական բազամթիվ ուժեր. քաղաքցիական հագուստով ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել երկու քաղաքացու:
Իրավիճակը մայրուղում լարված է:
Քիչ առաջ բերման ենթարկվեց լրագրող Տիրայր Մուրադյանը: Ոստիկանները տեսախցիկի առաջ հարվածեցին նրան եւ բերման ենթարկեցին: Ոստիկանները խոչընդոտեցին նաեւ Ազատություն ռադիոկայանի օպերատորի աշխատանքը: