00:00:00

«Ծերեր ջան հելեք փողոց». կոմունիստի կոչը

15:22, 20 ապրիլ 2018

«Ծերեր ջան հելեք փողոց»,-քիչ առաջ հայտարարեց մի տղամարդ, ով նշեց, որ Կոմունիստական կուսակցության տարածքային բաժանմունքի ղեկավար է: Տղամարդը հայտնեց, որ Երևան մտնելու գիշերը իր տանը հյուրընկալել է «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով իր բակում տնկել է` հաղթանակի ծառը: Տղամարդը դիմեց բոլոր կոմունիստներին և փողոց դուրս գալու կոչ արեց: Նշենք, որ ցուցարարները փակել են Երևան-Աբովյան մայրուղին: Ավելի վաղ հայտնել էինք,  որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ: Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր