00:00:00

Կարեն Ավագյանը մոռանալով անցյալը՝ քծնում է Սերժ Սարգսյանին

15:20, 20 ապրիլ 2018

«Տարօրինակ է որոշ դեսպանատների եւ նրանցից սնվող հասարակական կազմակերպությունների դրսեւորած վարքագիծը, անհաղորդ կեցվածքը հանրահավաքներին անչափահաս երեխաների ներգրավելու փաստի, դպրոցականներին դասադուլի կոչերի վերաբերյալ։ Տարօրինակ է, քանի որ իշխանական հանրահավաքներին մեկ-երկու անչափահասի մասնակցությունը դարձնում էին հայտարարությունների առիթ ու անմիջապես արձագանքում։ Չեմ հավատում, թե նույն դեսպանատներն ու ՀԿ-ները չեն նկատում այս օրերին երեխաներին հանրահավաքների մեջ ներքաշումը։ Այս դեպքում որտե՞ղ են ձեր հայտարարությունները, երեխաներին քաղաքականությանը չխառնելու կոչերը։ Ինչպես ասում են՝ ժդյոմս... »: Սա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի երիտասարդության «սիմվոլ» Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումն է: Վերջին երկու օրվա ընթացքում 40-անց պատգամավորը, ով ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ղեկավարն է, մի քանի նմանատիպ ստատուսներ է երկնել, տպավորություն ստեղծելով, թե ինքն էլ ասելիք ունի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կարեն Ավագյանի այն հայտարարությունը, թե իշխանական հանրահավաքներին մեկ-երկու անչափահաս է մասնակցել սուտ է: Ավագյան Կարենը ստում է: Հիմա փաստերով: 2012 թվականի մայիսի 4-ին Կարեն Ավագյանը մեթան գազով լցված փուչիկներ էր տվել երիտասարդների ձեռքը եւ նրանց հրահանգել մեկ մարդու նման մասնակցել ՀՀԿ-ի եզրափակիչ նախընտրական հանրահավաքին, որը կայացել էր Հանրապետության հրապարակում: Գազով փուչիկները պայթեցին, ինչի արդյունքում 150  երիտասարդ ստացավ այրվածքներ: Մեկ այլ փաստ, թե ինչպես է ՀՀԿ-ն անչափահասներին ներգրավել իր կեղտոտ քարոզչության մեջ: 2012 թվականի ապրիլի 29-ին Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզում է գտնվում, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:  Շիրակի մարզի Ազատան համայնքում: Երբ ՀՀԿ առաջնորդը հասել էր Շիրակի մարզի Ազատանի մշակույթի տան մոտ, գյուղի մանկավարժներից մեկը, ով իր շուրջն էր հավաքել համայնքի երեխաներին, գոռացել էր. «Երեխաներ, ո՞վ է մեր երկրի տիրակալը»: Երեխաներն էլ իհարկե լավ էին սերտել իրենց դասը` Սերժ Ազատի Սարգսյանը` միաբերան գոռացին երեխաները»: Նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես է ՀՀԿ-ն իրեն ցանկալի միջոցառումներին պարտադիր մասնակից դարձնում անչափահասներին, տալով նրանց ձեռքը կուսակցական դրոշը: Հիմա Կարեն Ավագյանը սրտնեղել է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններին մասնակից են դառնում երեխաներ: Սակայն ի տարբերություն նրանց մասնակցությամբ միջոցառումների, որտեղ երեխաներին ստիպողաբար են ներգրավում,  հիմա դպրոցականները սեփական նախաձեռնությամբ են մասնակցում  փողոցային միջոցառումներին: Կարեն Ավագյանը իր ոչինչ չասող ստատուսներով, պարզապես հերթական անգամ քծնում է Սերժ Սարգսյանին: Ամենայն հավանականությամբ Ավագյանը դեռ չի հասցրել լավ ընկալել սեփական կուսակցության առաջնորդի այն հայտարարությունը, թե չկա մեկը, որին դուր կգա քծնանքը: Irakanum.am      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր