00:00:00

Փաշինյանը խոսեց ապրիլի 24-ի պլանների մասին. ցուցարարների երթը Դավիթաշենում է (ուղիղ)

15:16, 20 ապրիլ 2018

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կոմիտասի պողոտայից հասել են Դավիթաշեն, հայտնում է News.am-ը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ապրիլի 24-ին անպայման երթով բարձրանալու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ ավելի կոնկրետ այդ օրվա գործողությունների վերաբերյալ որոշում կկայացնեն ամսի 23-ին՝ ելնելով ստեղծված իրավիճակից. «Սա ցանցային պայքար է, երբեմն քաղաքացիներն իրենք են որոշում անելիքները: Եթե Սերժ Սարգսյանն այդ օրը լինելու է Ծիծեռնակաբերդում, ես կարծում եմ՝ մարդիկ ուզում են այդ օրը առերես հանդիպում կազմակերպել նրա հետ: Մենք կքննարկենք այդ սցենարը եւ եթե տեսնենք, որ այդ տարբերակն աջակցություն ունի, լրջորեն կմտածենք նաեւ դրա մասին»,-ասաց նա: Հարցին, թե իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող նման հայտարարություն անել. «Որովհետեւ մեր գլխավոր խնդիրը թավշյա հեղափոխությունը հաջող ավարտին հասցնելն է»: «Կստեղծվի հեղափոխական կոմիտե, հիմա աշխատում ենք դրա վրա, բայց բուն գործընթացն ավելի կարեւոր է, քան կազմակերպչական մարմնի ձեւավորումը»,-հայտարարեց Փաշինյանը: Տեսանյութը՝ News.am-ի https://www.youtube.com/watch?v=SJY2-wezsRs

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր