00:00:00

Օսիպյանը Փաշինյանին հորդորեց բացահայտել գործողությունների պլանը

14:27, 20 ապրիլ 2018

«Իմ քայլը» շարժումը շարունակում է փակած պահել Գյուլբենկյան փողոցը։ Շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացահայտում, թե այսօր ինչ գործողություններ են պլանավորել։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրան հորդորեց տեղեկացնել գործողությունների մասին։ «Դուք պարտավոր եք ոստիկանությունը տեղեկացնել, մենք էլ պարտավոր ենք ապահովել խաղաղ երթի անվտանգությունը», - ասաց Վալերի Օսիպյանը։ Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր