00:00:00

«FMD K&L Europe»-ը առաջին մասնաճյուղերը բացեց Հայաստանի մարզերում

00:45, 20 ապրիլ 2018 Տնտեսություն

Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտում արդեն 3 տարի գործող «ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերությունը, հունվարին հրապարակած իր խոստման համաձայն, Բիզնես Արմենիայի աջակցությամբ Կոտայքի մարզում բացել է առաջին երկու մասնաճյուղերը https://goo.gl/fmd1vy ։ Գրասենյակների բացմանն աջակցել են Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը և Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը։ Մարզային մասնաճյուղերի բացման մասին փոխըմբռնման հուշագրերը «FMD K&L Europe» ընկերության Գործառույթների ղեկավար Կարապետ Դավթյանը ստորագրել է Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի և Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Լիլիա Կարապետյանի հետ։ Կոտայքի մարզում բացված մասնաճյուղերում մայիսի մեկից աշխատանքի կանցնի երևանյան գրասենյակում վերապատրաստված և փորձաշրջան անցած 10 մասնագետ։ Հետագայում աշխատատեղերի թիվը կավելանա. «FMD K&L Europe»-ը փնտրում է անգլերենի իմացությամբ մասնագետների։ «Հրազդանի մեր գրասենյակն առաջինն է, որ տեղակայված է հենց հիվանդանոցի տարածքում։ Դա ավելի արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը, օգտակար կլինի բժիշկների ու հիվանդների համար, նաև կապահովի համագործակցության նոր փուլ՝ կլինիկական հետազոտությունների ոլորտում»,- նշել է «FMD K&L Europe» ընկերության Գործառույթների ղեկավար Կարապետ Դավթյանը: «Բիզնես Արմենիան խրախուսում է նոր ներդրումներն ու աշխատատեղերի ստեղծումը նաև մարզերում։ Մենք պատրաստ ենք և հետագայում նույնպես շարունակելու ենք աջակցությունը ներդրումների բոլոր փուլերում»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր