00:00:00

Ներիր մեզ հրաշք տղա, ներիր կենդանի մնացածներիս ..․

03:52, 14 հոկտեմբեր 2020 Բլոգ

Այսօր իմ հայրենի Հագվի գյուղում հավերժության ճանապարհ ուղեկցեցինք այս լույս տղային՝ ալավերդցի-հագվեցի Գևորգին, համայն սեր վայելող Դավիթ և Մանանա Կիրակոսյանների նույնքան պաշտելի ու սիրելի միակ որդուն՝ Գևին: Մեր խոնարհ հերոսը, որ ասես կինոամսագրերի էջերից լինի, կինոյի հերոս, գեղեցիկ, երիտասարդ, կարող էր և չլինել պատերազմում: ՌԴ քաղաքացիություն ուներ, սովորում էր ՌԴ-ում, երբ եկավ ծառայության ժամանակը, ծառայել կարող էր ինչ որ ապահով տեղ ՌԴ-ում, բայց գերադասեց ծառայել հայրենիքում: Սեպտեմբերի 27-ին կարճատև արձակուրդը կիսատ թողեց և գնաց անմահության: Ասում են դեռ ճանապարհին էր, տուն էլ չէր հասել, Ապարանում իմացել էր հարձակման մասին, զանգել ծնողներին ու այնտեղից էլ գնացել պատերազմ: Բառեր չկան, բառերն ի՞նչ են ... բառերն ավելորդ են, տխուր թափորի ամեն մի քայլող երևի թէ աղոթում էր, աղոթում էր իր ներսում ... ներիր մեզ հրաշք տղա, ներիր կենդանի մնացածներիս .. վստահ եմ կներես, դաստիրակությունդ է այդպիսին, բայց մենք մեզ ինչպես ներենք ... ինչպե՞ս ... Հուղարկավորեցինք առանց հոգևոր կարգի, հավատն էր կորել առ աստված ,,, Հրաչյա Պապինյանի գրառումը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր