00:00:00

Իրանում Ադրբեջանի դեսպանության վերսկսել է իր գործունեությունը

19:40, 12 ապրիլ 2026 Աշխարհ

 

 

Ապրիլի 12-ին Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես, ահյտնել է. «Նախնական փուլում դեսպանատունը կգործի սահմանափակ թվով դիվանագիտական և վարչական անձնակազմով՝ ներառյալ դեսպանը։

Անվտանգության հարցերն ու կազմակերպչական կողմերը հաշվի առնելով՝ նախատեսվում է դեսպանության գործունեության փուլային կարգավորում։

Ռազմական գործողությունների դադարեցումից և երկշաբաթյա հրադադարի ռեժիմի հայտարարումից կարճ ժամանակ անց Իրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերսկսումն այն առանձնահատուկ նշանակության վառ վկայությունն է, որն Ադրբեջանը տալիս է հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։

Մեր երկիրը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր