00:00:00

Նեթանյահուն այցելել է Իսրայելի օկուպացրած լիբանանյան տարածք

22:00, 12 ապրիլ 2026 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Լիբանանի օկուպացված տարածք։

«Այսօր Լիբանանում եմ՝ մեր հերոսական մարտիկների հետ»,- գրել է նա՝  տեսանյութ հրապարակելով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակվել էին Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել էր ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան դրան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին և մտել հարավային Լիբանան։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են 5 օրով։ Սակայն Իրանը հերքել էր այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժել էր Թրամփի առաջարկը։

Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բանակցությունների ընթացքում հրադադար հաստատել։ Այս հայտարարությանը միացել է նաև Իսրայելը, որը, սակայն, հրաժարվել է Լիբանանին հարվածներ չհասցնելուց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր