2000-ից 2025 թվականներին Հայաստանի բնակչության թիվը կրճատվել է 3,3%-ով։ Այս մասին նշվում է Visual Capitalist-ի հետազոտության մեջ։
Ընդ որում, նույն ժամանակահատվածում Վրաստանում բնակչության թիվը կրճատվել է 10,3%-ով։ Ադրբեջանում այս ցուցանիշն աճել է 29,1%-ով, Թուրքիայում՝ 33,9%-ով, իսկ Իրանում՝ 37,8%-ով։
Ռուսաստանում բնակչության թիվը կրճատվել է 0,7%-ով։
Բնակչության ամենաարագ աճը գրանցվել է Կատարում՝ 25 տարում 423%։
Հակառեկորդը պատկանում է Ուկրաինային։ Այստեղ բնակչության թիվը 25 տարվա ընթացքում կրճատվել է 32,5%-ով։