Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մխչյան գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 29-ամյա Ենոք Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և 35-ամյա Եղիշե Ռ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։