00:00:00

Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցանկում նաև հայեր կան

23:00, 19 ապրիլ 2018 Տնտեսություն

Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը: Վարկանշային աղյուսակում ներառվել են նաև հայազգի գործարարներ: Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 մլրդ դոլարով գտնվում է 28-րդ հորիզոնականում: Նրան հաջորդում է Սամվել Կարապետյանը, որը 3.7 մլրդ դոլարով գտնվում է 30-րդ հորիզոնականում: Mamba և Badoo ծանոթությունների ծառայությունների ստեղծող Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյանց) 1.5 մլրդ դոլարով զբաղեցրել է ցանկի 63-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա նա 950 մլն դոլար կարողությումբ գտնվում է 109-րդ հորիզոնականում: 141 և 142-րդ հորիզոնականներում են գտնվում  Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնցից յուրաքանչյուրն ունի 750 մլն դոլար: «ՍԿԱՐՏԵԼ» ընկերության հիմնադիր-ղեկավար Ալբերտ Ավդոլյանը 700 մլն դոլար կարողությամբ զբաղեցրել է 146-րդ հորիզոնականը։ Ցանկի վերջին՝ 200-րդ հորիզոնականը զբաղեցրել է ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը՝ 500 մլն դոլար կարողությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր