00:00:00

Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտություններ կանցկացվեն

22:05, 19 ապրիլ 2018 Աշխարհ

Ընդամենը երկու ամսից՝ հունիսի 24-ին, Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, որոնք, ըստ փորձագետների, միայն մեկ նպատակ ունեն՝ է՛լ ավելի ամրապնդել գործող առաջնորդ Ռեջեփ Էրդողանի դիրքերը: Համապետական այդ քվեարկությունները նշանակված էին հաջորդ տարվա նոյեմբերին, սակայն երեկ Էրդողանը անակնկալ խառնեց ընդդիմության խաղաքարտերը՝ պնդելով, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության վերջին փոփոխությունները: Դրանք, ըստ օրենսդրության, ուժի մեջ կմտնեն համապետական ընտրություններից հետո միայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր