00:00:00

Փաշինյանը երթն անցկացրել է ոչ այն երթուղով, որը նշել է իրազեկման մեջ. քաղաքապետարան

19:04, 19 ապրիլ 2018 Իրավական

Հարգելի քաղաքացիներ, 2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր  իրազեկումներ  են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն  հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով): 2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի  համար  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:                                                                                    Երևանի քաղաքապետարան    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր