00:00:00

Նիկոլ Փաշինյանի որդին զինվորագրվեց Հայոց բանակին

17:59, 05 հոկտեմբեր 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին զինվորագրվեց Հայոց բանակին: Աշոտ Փաշինյանն ամիսներ առաջ էր զորացրվել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի որդին։ «Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկելա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- գրել է Աշոտ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին։ «Նրանք, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի և խնդիրն այն է, որ գործնականում, ես չգիտեմ օրենքն ինչու է այդպես գրվել, դա նոր եմ իմացել։ Վերջին տարում մեր զորացրված տղաները գործնականում ամենամարտունակն են, մեր մոբիլիզացիոն ռեսուրսն են, խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը», — ուղիղ եթերում ասել էր  ՀՀ վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր