00:00:00

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

17:10, 19 ապրիլ 2018

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ես կցանկանայի հատուկ նշել ձեր անձնական ներդրումը բարեկամական, գործընկերական եւ դաշնակցական ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ողջ շրջանակի զարգացմանը, տարբեր ոլորտներում խոստումնալից համատեղ նախագծերի եւ նախաձեռնությունների խթանմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր