00:00:00

Հանրահավաքում տուժածների վիճակը բժիշկները գնահատում են բավարար

16:52, 19 ապրիլ 2018

Ապրիլի 19-ի, ժամը 12։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1  հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: 3-րդ տուժածն այսօր է ընդունվել  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ծոծրակային շրջանի  փափուկ հյուսվածքի սալջարդ: Բժիշկների գնահատմամբ` վիճակը բավարար է, գտնվում է հսկողության տակ:              

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր