00:00:00

Արյունաբանական կենտրոնը նոր հայտարարություն է տարածել

14:41, 05 հոկտեմբեր 2020

Հարգելի’ հայրենակիցներ, այսօր առավել քան երբևէ ողջ հայությունը համախմբված է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սատարել և օգնել հայոց բանակին: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հաշված րոպեների ընթացքում Արյան բանկի առջև գոյացող մեծ հերթերը վկայում են այն մասին, որ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ցանկանում է օգտակար լինել: Ցավոք, ստեղծված իրավիճակում հնարավոր չէ կազմակերպել հերթագրում, սակայն վստահ ենք, որ յուրաքանչյուրիս համար ամենակարևորը ոչ թե անհարմարություններից խուսափելն է, այլ արյան անհրաժեշտ խմբաքանակ ապահովելը: Հարկ է նշել, որ մեր կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում արյան պաշարների համալրումը: Շնորհակալ ենք, որ հետևողական եք մեր կոչերին, աջակցում եք և մշտապես մեր կողքին եք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր