00:00:00

Արցախում զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստը

14:11, 05 հոկտեմբեր 2020

Ադրբեջանի ագրեսիայի դեմ մղված մարտերում Արցախյան առաջնագծում զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը։ Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Լիպարիտ Դաշտոյանի անունը նշված է նաեւ պաշտպանության բանակի հրապարակած՝ զոհերի անունների ցանկում։ «Ցավալի լուր առաջնագծից: «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը արիաբար միացավ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած Հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Հզո՛ր Զինվոր ջան: «Ալաշկերտ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Դաշտոյանների ընտանիքին և հարազատներին»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս իր ցավակցությունն է հայտնել ակումբին և ֆուտբոլիստի ընտանիքին։ 22-ամյա Դաշտոյանը «Ֆուրման» մարզադպրոցի սան էր, այնուհետև տեղափոխվել էր «Ալաշկերտի» մարզադպրոց և նույն թիմի երկրորդ թիմում 2015թ․-ին սկսել պրոֆեսիոնալ կարիերան։ «Ալաշկերտ-2»-ում կիսապաշտպանը հանդես էր եկել մինչև 2019թ․-ը։ Հայաստանի Առաջին դիվիզիոնում մասնակցել էր 20 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր