00:00:00

Փաշինյանի գլխավորած երթը հասավ Նժդեհի հրապարակ

16:43, 19 ապրիլ 2018

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցների հետ միասին լքեցին «Փեթակ» տոնավաճառի տարածքը եւ շարժվեցին դեպի Արշակունյաց պողոտա: Ոստիկանները շղթա կազմած փակել են «Երեւան Մոլ»-ի մուտքը, սակայն ցուցարարները չփորձեցին մտնել այնտեղ: Ցուցարարները «Հայրենիք» կինոթատրոնից թեքվեցին դեպի Գարեգին Նժդեհի փողոց եւ հասան Նժդեհի անվան հրապարակ: Փողոցով երթեւեկող մեքենաների վարորդները ազդանշաններով համերաշխություն են հայտնում բողոքի ակցիայի մասնակիցներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ: Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր