00:00:00

Փաշինյանն իր կողմակիցների հետ մտավ «Սուրմալու» տոնավաճառ

15:23, 19 ապրիլ 2018

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով Արշակունյաց պողոտայից մտան «Սուրմալու» տոնավաճառ: Նրանք վանկարկում են «գործադուլ»: Փաշինյանը հայտարարեց, որ այնքան քիչ է առեւտուրը, որ առանց այդ էլ գործադուլի մեջ եք: Այնուհետեւ ցուցարարները հասան «Փոթակ» տոնավաճառին, որի մուտքը ոստիկանները փակել էին, սակայն ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճեղքեցին ոստիկանների շղթան եւ մոտեցան «Փեթակ»-ի շենքին: Ոստիկանները փակեցին տոնավաճառի դռները եւ կանգնեցին դրանց դիմաց: Փաշինյանը տոնավաճառի աշխատակիցներին տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ժամը 19-ին հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակ: «Ես պահանջում եմ բացել դռները, ես մտնում եմ առեւտուր անելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները շրջափակել էին Կառավարության 3 մասնաշենքը: Ոստիկանները կարողացել էին բացել շենքի մուտքերը, այդ ընթացքում բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր