00:00:00

Տարոն Մարգարյանի ծառայությունը Սերժ Սարգսյանին

15:12, 19 ապրիլ 2018

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: Ապրիլի 16-ին նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածեց Երեւանի քաղաքապետարանը:  Այս հայտարարությունը եւ քաղաքապետարանի պատճառաբանությունն ավելի քան ծիծաղելի է, եւ իրականությանը չհամապատասխանող է: Մետրոն  «Բաղրամյան» կայարանում կանգառ չի անում ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիրների պատճառով: Տարոն Մարգարյանը հերթական ծառայությունն է մատուցում Սերժ Սարգսյանին, այս կերպ անհարմարություն պատճառելով քաղաքացիներին: Շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական խնդիրները, սակայն որեւէ կերպ չեն ազդել այն պատգամավորների վրա, ովքեր ապրիլի 17-ին մետրոյով ժամանել են Բաղրամյան պողոտա, եւ գնացել խորհրդարան՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու համար: Այս օրերին նաեւ հասարակական տրանսպորտն է ծառայեցվում ոստիկաններին: Բազմաթիվ օգտատերեր են հրապարակում լուսանկարներ եւ տեսանյութեր, թե ինչպես են մի շարք ուղղություններ սպասարկող միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ ծառայեցվում ոստիկաններ տեղափոխելու առաքելությանը: Տարոն Մարգարյանը ոչ թե երեւանցիների քաղաքապետն է, այլ Սերժ Սարգսյանի գործիքը, ով ըստ քաղաքական անհրաժեշտության օգտագործում է նրա ենթակայության տակ գործող լծակները: Մետրոյի տեխնիկական խնդրով Մարգարյանը քաղաքական խնդիր է լուծում: Նրան այդ հրահանգը տվել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր