00:00:00

Վիվա-ՄՏՍ-ի «Z» սակագնային պլանն արցախցիներին կտրամադրվի անվճար

18:58, 02 հոկտեմբեր 2020

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2020թ. հոկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից: Սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է. - ZOOM, SKYPE, VIBER, WHATSAPP, MESSENGER, ZANGI, TELEGRAM հավելվածներից օգտվելու հնարավորություն (փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում [Zoom, Skype՝ մինչև 31.10.2020թ., ներառյալ]), - 3 ԳԲ ինտերնետ, - 200 րոպե (ցանցի ներսում, հայաստանյան օպերատորների ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա» [մինչև 31.12.2020թ., ներառյալ) - 10 000 ներցանցային րոպե (200 րոպե փաթեթը սպառելուց հետո), ինչպես նաև 200 SMS դեպի հայաստանյան բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն: Արցախյան անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձ «Z» սակագնային պլանն ակտիվացնելու համար կարող է ձեռք բերել միայն մեկ SIM քարտ: Սակագնային պլանին բաժանորդագրվելու համար պետք է այցելել սպասարկման կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր