00:00:00

«Կարմիր բերետով ոստիկանը կոտրել է աղջնակի քիթը». նոր զարգացումներ՝ հրապարակում

14:11, 19 ապրիլ 2018

«Կարմիր բերետով ոստիկանը կոտրել է աղջնակի քիթը: Արյունը չի լինում դադարեցնել»,-Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին դիմեց ցուցարարներից մեկը: Օսիպյանը նշեց, որ եթե ապացուցվի, ապա ոստիկանը կպատժվի: Նիկոլ Փաշինյանը շտապեց օգնել աղջկան: Օսիպյանը նշեց, որ բժիշկ կկանչի: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում, արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ: Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր